ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՐԶ ԴԱՐՁԱԾ ՇԱՀՈՂ ԹՎԵՐՆ ԵՆ.
0 4 0 2 1 5 7 1
ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:
6 և 5 թվերի համընկմամբ այն ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, որոնց վիճակահանության արդյունքներով ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ինչպես նաև 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոններ տիրապետողներին գործարքի արժեքներից կախված որպես պարգևավճար կտրամադրվի բջջային հեռախոս:
Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ, պետք է մինչև ԱՊՐԻԼ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը: