ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ, ԿԱՅՔԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է։
Գլխավոր » Հոդվածներ » Համակարգչային

Մի փոքր խորամանկություն «Համադասարանցիներում»

«Համադասարանցիներում» կա երկխոսության պատուհան, որի միջոցով Դուք կարողանում եք շփվել՝ հենց այդ պատուհանում են նույնպես գտնվում ժպիտները - Ձեր զգացմունքը արտահայտելու համար: Նաև նշեմ, որ գոյություն ունեն 2 տեսակ ժպիտներ՝ անվճար և վճարով: Անվճար ժպիտների վրա ոչ մի սահմանափակում չկա, իսկ վճարովները Դուք պետք է ակտիվացնե՛ք՝ 30 օրը 60 ՕԿ(կամ 2000 դրամ՝ 25 օրով): Ես Ձեզ ցույց կտամ մի ձև, որը թույլ է տալիս բեռնել այդ վճարովի ժպիտները Ձեր համակարգչի մեջ(այս նյութում քննարկվում են միայն վճարովի ժպիտները՝ ես դա այլևս չեմ ընդգծի): Կատարե՛ք նկարում նշվածը՝

  1. Բացում եք երկխոսության պատուհան՝ Ձեր ծանոթներից որևէ մեկին հաղորդագրություն գրելու համար:

  2. Որևէ ժպիտի վրա սեղմում եք մկնիկի աջ կոճակը և ընտրում ցանկի 4-որդ կետը(ՆԿԱՏԻ ԱՌՆԵԼ, ՈՐ ԻՄ ՕՐԻՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է MOZILLA FIREFOX ԴԻՏԱՐԿԻՉԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ)՝ Պահպանել Նկարը Որպես...(Сохранить Изображение Как..., Save Picture As...)

  3. Արդեն կարող եք պահպանել ժպիտը Ձեր համակարգչում:

Իսկ եթե սեղմեք վերջին՝ 7-որդ կետի վրա - Տեղեկություն նկարի մասին(Информация об изображении, Picture information), ապա կբացվի այսպիսի պատուհան,

որում Դուք կարող եք «Համադասարանցիները» «քանդել» նկարների՝ բաղադրիչ մասերի, այդ թվում՝ ժպիտների: Պատուհանում նաև ցուցադրվում է նկարի մասին մանրամասն տեղեկություն՝ նկարի հասցեն, տեսակը, կշիռը, չափերը և այն ծածկագիրը, որը օգտագործվում է այդ նկարը ուղարկելու համար՝ Ձեր ծանոթին. ՄԻ ՓՈՐՁԵՔ ԱՅԴ ԺՊԻՏԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ ՏԵՂԱԴՐԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ԵՎ ԱՆՎՃԱՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՁԵՐ ԾԱՆՈԹԻՆ՝ ՉԻ ՍՏԱՑՎԻ; ԻՍԿ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԴԱ ԱՆԵԼ, ԹՈՂ ԱՆՊԱՅՄԱՆ ԻՆՁ ՏԵՂԵԿԱՑՆԵՆ՝ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է: Ահա մի քանի օրինակ՝

նախորդ նկարում օգտագործված ժպիտը,

«Համադասարանցիների» նվագարկչի կոճակները:

Ուսումնասիրե՛ք, դրանով Դուք ոչ թե վնա՛ս եք պատճառում, այլ հակառակը՝ զարգացնո՛ւմ եք Ձեր գիտելիքը(որոշակի իմաստով :))

ԱՅՍ ԿԱՅՔԻ ՎՐԱ ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ;)

Կատեգորիա. Համակարգչային | Ավելացրեց. Arthur97 (29-12-11) | Հեղինակ. Արթուր Էլ Կ
Դիտումների քանակ. 1333 | Նշոցներ. համադասարանցիներ, ադնակլասնիկ, однокласс, օդնո, խորամանկություն | Վարկանիշ. 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր քանակ. 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ Գրանցում | Մուտք ]
Teryan.com